Հայաստաի երիտասարդական հիմնադրամը և «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ն մարտի 7-9-ը կանցկացնեն «Ես ստորագրում եմ» խորագրով դասընթաց բուհերի «Ժուռնալիստիկա» մասնագիտությամբ ուսանողների համար:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եվրամիության 28 երկրների դեսպանների և ՌԴ-ում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Վիգաուդաս ՈՒշացկասի հետ քննարկել է ՈՒկրաինայի իրավիճակը: Դեսպանների ուշադրությանն է ներկայացվել քաղաքական և տնտեսական ոլորտներում խնդրահարույց հարցերի սիստեմատիկ կարգավորման անհրաժեշտությունը:
«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունն ընթացքի մեջ է, ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվում է, լրագրողներին ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` հերքելով ֆինանսավորման դադարեցման մասին մամուլի հրապարակումները:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Երկրապահ կամավորականների միության նախագահին և նորընտիր վարչության անդամներին:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական էներգետիկ համագործակցության ներկային և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր:
Փետրվարի 25-ին «Եռաբլուր» պանթեոնում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի հետ համատեղ կազմակերպել էր Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն։
Ղրիմում ակտիվացել են ՌԴ Սևծովյան նավատորմի զինվորականները: Բլոգեր Սերգեյ Պսարևը նկարահանել է, թե ինչպես են, մասնավորապես, Մեծ Յալթայում ազատ տեղաշարժվում ռուսական համարներով բեռնատարները, որոնցում զինված զինվորներ են:
Մարտի մեկին կրկին ընդդիմությունը հանրահավաք է հրավիրելու: Այս տարի, սակայն, առանձին-առանձին: Թե ինչ ելույթներ կհնչեն այդ օրը, ինչ ուղերձներ՝ սպասենք ևս մի քանի օր:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...